Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը հայտարարել է, որ հաջորդ ամիս վաճառքի կհանի McLaren F1 chassis 018 մակնիշի եզակի սուպերքարերից մեկը:
Ինչպես ներկայացնում է luxurylaunches.com-ը, սուպերքարերի աշխարհում աչքի ընկնող բրիտանական ապրանքանիշի տվյալ մոդելը թողարկվել է ընդամենը 106 օրինակով, որոնցից միայն 64-ն են նախատեսված եղել ճանապարհային երթևեկության համար: Այն հիմնականում լավ ընտրություն է հավաքորդների համար:
Ի տարբերություն մրցարշավային տարբերակի՝ այս McLaren F1-ը համալրված է հարմարավետություններով և շքեղ ինտերիերով: Մեքենայի սրահը պատված է կրեմագույն կաշվով և Alcantara-ով: 1994-ին կառուցված մոդելը 21 000 կմ վազք ունի:
Մեքենան զինված է 6.1 լիտր ծավալով V12 հզորացված շարժիչով, որը, ի տարբերություն ստանդարտ F1-ի 627 ձիաուժի, 680 ձիաուժ հզորություն է զարգացնում:
2007 թվականից այն գտնվել է Նոր Զելանդիայում, երբ մեքենան ձեռք է բերել տեղի գործարարներից մեկը, որը նաև սիրողական մրցարշավորդ է: Մեքենայի նախնական արժեքը գնահատվում է 21-23 մլն դոլար:
0Comments