Երգչուհի Լեդի Գագան հոլիվուդյան երեկույթին ներկայացել է վրացական Anouki բրենդի սև, կաշվե զգեստով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Anouki բրենդի զգեստն առաջին անգամ ներկայացվել է Թբիլիսիի աշուն- ձմեռ 2019 նորաձևության շաբաթվա ընթացքում: Զգեստը կարված է արհեստական կաշվից, որպես դետալ օգտագործվել են բյուրեղներ: Զգեստը դեռևս ազատ վաճառքում չէ:
Լեդի Գագան իր երեկոյան կերպարն ամբողջացրել է սև, երկարաճիտ Pleaser կոշիկներով:
Նշենք, որ վրացական հայտնի Anouki բրենդը պատկանում է Անուկա Արեշիձեին, որը Թբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեի կինն է:
0Comments