13-ամյա Մոցարտի հազվադեպ դիմանկարը կհանվի աճուրդի

Մանրամասներ

13 տարեկան Մոցարտի դիմանկարը՝ պատանի կոմպոզիտորի կենդանության օրոք հազվադեպ նկարներից մեկը, Փարիզում վաճառքի կհանվի Christie’s աճուրդում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով France Info-ին։

Դիմանկարի մեկնարկային գինը կազմում է 800 հազարից 1 մլն երկու 200 հազար եվրո։ Նկարի հեղինակը համարվում է նկարիչ Ջամբետինո Չինյարոլին։

«Սովորաբար գնորդներին հրապուրում է նկարչի անունը, իսկ այս դեպքում՝ նկարի սյուժեն, այսինքն ինքը՝ Մոցարտը»,- ասել է Փարիզի Christie’s-ի մասնաճյուղի հին կտավների բաժնի տնօրեն Ասթրիդ Սենթները։

Մասնագետները վիճում են կլավեսինի վրայի նոտաների առիթով։ «Ոմանք կարծում եմ, որ դա վենետիկցի Բալթազար Գալուպիի գործն է, մյուսները հակված են կարծելու, որ հենց Մոցարտի պարտիտուրն է, որը հետագայում կորել է»,- ասել է Սենթները։

Մանուկ հասակում Մոցարտի դիմանկարները, որոնք արվել են նրա կենդանության օրոք, շատ քիչ են։ Գուցե սա պատանի կոմպոզիտորի վերջին պատկերումն է, որն առայժմ մասնավոր հավաքածուում է։

Հատկանշական է նաեւ այն, որ հայտնի են կտավի ստեղծման հանգամանքները եւ պատվիրատուն (վենետիկցի հարկահավաք Պյետրո Լուջաթի)։ Կոմպոզիտորի հայրը կնոջն ուղղված նամակում գրում է, որ 1770 թվականի հունվարի 6-7-ին, Վերոնայում հաջող համերգից հետո, Վոլֆգանգ Ամադեուսը նկարչի մոտ է եղել։