Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը «Վալենսիայից» կրած պարտությունից հետո (2:1) խոսել է թիմում իր կարգավիճակի մասին.
«Եթե մարզիչն ասի, որ պետք է հեռանամ, ապա կլքեմ ակումբը: Սակայն ես ունեմ պայմանագիր ու ապագաս կապում եմ Մադրիդի հետ: Միշտ փորձում եմ համոզել մարզչին, որ ես արժանի եմ հիմնական կազմում տեղ գտնելուն:
Ցանկանում եմ մնալ «Ռեալում», տեսնենք՝ ինչ կլինի ապագայում: Պետք է կենտրոնանանք մրցաշրջանը բարձր նոտայով ավարտելու վրա: Պետք է կռվենք հանուն ակումբի պատվի ու հաղթենք մնացած խաղերում»,- ասել է Նավասը, ում խոսքը մեջբերում է Marca-ն:
Հավելենք, որ վերջերս մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում թիմում դարպասապահների հարցը լուծված կլինի:
Գրում է armsport.am-ը
0Comments