ԼՀԿ-ն առաջարկում է թույլ տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվել Երևանի ավագանու նիստերին

Երկու նախագծերն էլ ուղղված են զանգվածային լրատվության միջոցների իրավունքների պաշտպանությանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է․ «Սիրելի քաղաքացիներ,

քիչ առաջ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ հետ մշակված՝ Գնումների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Մասնավորապես, առաջարկվում է՝ 
- Երևան քաղաքի ավագանու նիստերին, ինչպես նախկինում, թույլ տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվելու նիստերի դահլիճում իրենց համար հատկացված հատուկ տեղում,
- հանվում է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում կատարվող գնումների և կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ազատության սահմանափակումը։

Այսպիսով, երկու նախագծերն էլ ուղղված են զանգվածային լրատվության միջոցների իրավունքների պաշտպանությանը»։