Եգիպտոսը Կարմիր ծովի ափին նոր օդանավակայան է կառուցում

Ենթադրվում է, որ օդանավակայանում վայրէջք կատարած առաջին ուղևորները գերմանացիներ կլինեն

1

Եգիպտոսը զբոսաշրջիկների հոսքը դեպի երկիր մեծացնելու նպատակով Կարմիր ծովի ափին՝ Մարսա Ալամ հայտնի կուրորտային քաղաքից ոչ հեռու նոր օդանավակայան կբացի, գրում է atorus.ru-ն:

Օդանավակայանում առաջին փորձնական թռիչքները կարող են իրականացվել արդեն այս տարվա հունիսի վերջին:

Եգիպտական լրատվամիջոցների տվյալներով՝ օդանավակայանը մոտակա գյուղի պատվին կստանա «Բերենիս» անունը: Նախագծում ներդրումների արժեքը 30 մլն դոլար է կազմել:

Ենթադրվում է, որ օդանավակայանում վայրէջք կատարած առաջին ուղևորները գերմանացիներ կլինեն, քանի որ հենց գերմանական տուրօպերատորներն են Կարմիր ծովի ափին հաստատման նոր հնարավորություններ փնտրում:

1