Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Bugatti ընկերությունը ներկայացրել է մեկ օրինակով ստեղծված Bugatti La Voiture Noire հիպերքարը, որը, ըստ արտադրողի, աշխարհում ամենաթանկ նոր մեքենան է:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, տպավորիչ նորույթի գինը 12,5 մլն դոլար է:
Աղբյուրը մանրամասնում է, որ մի քանի տարի առաջ բրիտանական Rolls-Royce-ը ներկայացրել էր 13 մլն դոլարանոց Sweptail մոդելը, և արդյունքում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպես կարող է կես միլիոն դոլարով ավելի մատչելի Bugatti La Voiture Noire-ն ամենաթանկը համարվել: Պատճառն այն է, որ մեքենայի գնման հարկերն ավելացնելու դեպքում դրա ընդհանուր գինը հասնում է 18,68 մլն դոլարի:
La Voiture Noire-ը պատրաստված է ածխածնային մանրաթելից ու համալրված է 8լ աշխատանքային ծավալով, 1500 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով:
Մեքենայի անվանումը թարգմանաբար նշանակում է «սև մեքենա»:
Թե ում պատվերով է պատրաստվել մեքենան, հայտնի չէ, սակայն շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ պատվիրատուն Ֆերդինանդ Պորշեի թոռն է:
0Comments