ԵՏՀ-ն կֆինանսավորի ԵԱՏՄ նախագծերը գյուղատնտեսության ոլորտում. նախարարը բացել է փակագծերը

Մանրամասներ
Գոհար Բարսեղյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սուբսիդիաներ կհատկացնի գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ-ի նոր նախագծերի համար, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։

«Որոշ ուղղություններով մեզ մոտ ներմուծման կախվածությունը բարձր է։ Եվ գյուղատնտեսության ոլորտին ֆինանսական կոոպերացիայի մեխանիզմը մեծ ազդակ կհաղորդի միության շրջանակներում հենց այդ ճյուղի զարգացման և պարենային ապահովվածության բարձրացման համար», - նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ մեխանիզմը ենթադրում է նախագծերի իրականացման համար վերցված վարկերի տոկոսների ամբողջական ծածկում ԵԱՏՄ բյուջեի հաշվին։ Այժմ արդեն հանձնաժողովը հայտեր է ստացել ագրոարդյունաբերական ոլորտի հինգ նախագծերի վերաբերյալ։

ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: