Հայաստանի արձագանքը լրագրողական արտահայտություններին ՌԴ հեռուստաեթերում տարակուսանք է առաջացնում. Զախարովա

Մանրամասներ
զախարովա

Անկեղծ ասած՝ հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքն ընդամենը լրագրողի արած արտայատությունների մասին է. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի հաղորդման ժամանակ հնչած արտահայտությունների պատճառով ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելը:

«Մենք Երևանից միշտ լսել ենք, որ Հայաստանը հանձնառու է խոսքի ազատությանը, և ՀՀ ներկայիս ղեկավարությունը սա դարձրել է իր համար առաջնահերթություն», - ասել է նա: