Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում․ Պեսկով

Մանրամասներ
ռդ

Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում Սանկտ Պետերբուրգում չի նախատեսվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բանակցություններ տեղի կունենան դեկտեմբերի 25-26-ը կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում:

«Առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան զրուցել միջոցառման շրջանակներում», ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Պեսկովը նշել էր, որ Փաշինյանին սպասում են դեկտեմբերի 25-26-ը՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն մինչև այս պահը Հայաստանի վարչապետի կողմից արձագանք չի եղել։