«Լավ կլիներ՝ լավ հարաբերություններ ունենայինք Հայաստանի հետ նախկինի պես»․ Լուկաշենկո

Մանրամասներ
լուկաշենկո

«Լավ կլիներ, որ, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ՝ չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին։

Հավատացեք, սա բացարձակապես մեր մեղքը չէ։ Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, տեսեք, ցանկացան դեպի Արևմուտք, ԵՄ»,-հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ի՞նչ եք կարծում, ՀՀ-ին ինչ-որ տեղ սպասո՞ւմ են։ Ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանին, ո՛չ Ուկրաինային ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։

Ամեն մեկն իր հարցերով է զբաղված։ Եվ նրանք ցանկանում են իրենց խնդիրները լուծել ուրիշների հաշվին»,- նշել է նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է Բելառուսի բացառիկ լավ վերաբերմունքը հայկական սփյուռքի ներկայացուցիչների նկատմամբ։

«Դուք ինձ համար այլևս հայ չեք, դուք ինձ համար բելառուսներ եք, մեր ժողովուրդն եք», – ընդգծել է նա՝ հավելելով․ «Հայերը շատ խելացի մարդիկ են և շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը»։