Այժմ գործող կարգավորումներով մեկ քմ-ի համար 63,400 դրամ արժեքով Ալավերդի համայնքում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ գնել և այս հանգամանքով պայմանավորված վթարային քանդման ենթակա շենքի բնակիչները չեն կարողացել ծրագրի շահառու դառնալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբեևրի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումներից տուժածներին աջակցելու ծրագրերին:
Նչրա խոսքով, փոխհատուցման չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում բնակարանի ընդհանուր մակերեսը և կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված բնակարանների մեկ քմ-ի շուկայական միջին գնի տվյալները
Ըստ այդմ, նոր փոփոխությամբ առաջարկում ենք մեկ քմ-ի համար սահմանել 148 050 դրամ գործող 63 400 դրամի համեմատությամբ։ Նախագծով առաջարկվում է նաև ձեռք բերվող բնակարանի գինը տրամադրվող գումարից ցածր լինելու դեպքում հնարավորություն տալ շահառուներին ավել գումարի մասը օգտագործել բնակարանի նորոգման կամ կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի ձեռք բերման նպատակով, որի վճարումը կկատարվի փաստերը ծախսերը փաստացի հիմնավորող փաստաթղթերի հիման վրա»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը կլինի 2025 թվականի մարտի մեկը:
Ընդհանուր ծրագրի շահառու են 25 ընտանիքներ։
Խուդաթյանը խոստովանեց, որ այցելել են Ալավերդի եւ պարզել, որ 63400 դրամով իսկապես հնարավոր չի գնել բնակարան:
Խուդաթյանը նաև ներկայացրեց ծրագրի շահառու 25 ընտանիքների տեղաբաշխվածությունը: Ըստ այդմ՝ 16 ընտանիքները Սանահին կայարան 12 շենքի բնակիչներ են, 8 ընտանիքները Բաղրամյան թաղամասի Երևանյան խճուղի և Սանահին կայարան 155 շենքերի բնակիչներ են, 1 ընտանիքը՝ Փամբակ համայնքի Ձորագետ բնակավարի բնակիչ:
Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց վթարային շենքերը քանդվելու պայմանը, ընդգծեց՝ եթե վթարային շենքերը չեն քանդվելու, եթե այդ երաշխիքը չկա, ապա պետք է չընդունել որոշումը:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը պատասխանեց՝ այդ մասին պայմանավորվածություն կա, բնակիչները տեղեկացված են, որ մինչև քանդման ենթակա շենքերից դուրս չգան, փոխհատուցում չի տրվելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք նոր գնով կարելի է տուն գնել Ալավերդիում եւ ստացավ դրական պատասխան:
«Իսկ մենք տալի՞ս ենք երաշխիքներ, որ վթարային շենքերը քանդվելու են, չեն մնալու տեղում: Սա սկզբունքային հարց է. եթե այդ շենքերը չեն քանդվելու, ուրեմն պետք է չընդունել որոշումը, այդ երաշխիքը ստեղծել, որից հետո նոր միայն այդ ֆինանսավորումը բացել»:
Նշվեց, որ եթե քաղաքացիները են քից դուրս չգան, փոխհատուցումները չեն ստանալու:
0Comments