«Չի կարելի ասել՝ «այսօր-վաղը հեռացնում ենք իշխանություններին», և դա չանել»․ Կարինե Աճեմյան. Տեսանյութ

Մանրամասներ
կարինե

«Ես համոզված եմ, որ դրսի ուժերն աջակցում են ներկայիս իշխանության, բայց եթե հանրային ընդվզում լիներ, լիներ էն ընդդիմությունը, որ համակարգված լիդերություն է անում, այսինքն՝ առաջնորդում է այդ ժողովրդին․․․ գիտեք, այո, ես ընդունում եմ, որ ընդդիմությունը շատ սխալներ է թույլ տվել»։ Այսպիսի հայտարարություն արեց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Կարինե Աճեմյանը 168-ի եթերում։ Ըստ նրա, բացի ընդդիմության սխալներից, ժողովրդի մեջ ոչ գրագետ մոտեցումներ կան, որ իբր կուսակցությունները չպիտի լինեն առաջին պլանում, իսկ աշխարհում ընդունված է, որ կուսակցություններն են քաղաքականության մեջ գործընթացներ անելու գործիքը։

«Բագրատ Սրբազանի շարժմանը մասնակցել ենք, առաջին օրից ՀՀԿ ղեկավարի կողմից ասվել է, որ բոլոր այն շարժումներին, որոնք միտված են այս իշխանության հեռացմանը, պետք է մասնակցել: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մասնակցենք՝ չտեսնելով, թե մենք ինչ հանգրվանի ենք հասնելու: Այո, պետք է լինի շարժում, բայց պետք է լինի կոնկրետ ծրագիր, կոնկրետ պլան, որպեսզի այս հիասթափությունը մարդկանց կողմից չլինի:

Չի կարելի անվերջ մարդկանց փողոց դուրս բերել, ասել՝ «այսօր-վաղը հեռացնում ենք իշխանություններին», ու դա չանել: Պետք է հաստատ համոզված լինել և այն գործիքներով, այն մարդկանց հետ աշխատել, ովքեր կարող են դա անել: Տարերային ձևով այս իշխանություններին հաղթել հնարավոր չէ, դա պետք է լինի համակարգված»,- ընդգծեց հանրապետական գործիչը: