Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գտնվում է Դամասկոսում։
Տեղեկություններն այն մասին, որ սիրիացի առաջնորդը լքել է երկիրը, իրականությանը չեն համապատասխանում, ասվում է Սիրիայի նախագահական պալատի հաղորդագրության մեջ։
«Որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ հաղորդում են կեղծ լուրեր այն մասին, որ նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Դամասկոսը։ Նախագահի գրասենյակը հերքում է այս բոլոր լուրերը»,-գրված է հայտարարության մեջ։
0Comments