Օրեր առաջ Վաշինգտոնում մի շարք բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը հնչեցրել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պայմանների վերաբերյալ, գրում է Haqqin-ը։
«Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակից Ջոշուա Կուչերին տված հարցազրույցում Ամիրբեկովն ասել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել։
«Այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- հայտարարել է Ալիևի հատուկ ներկայացուցիչը։
Ավելին, Ամիրբեկովը հայտարարել է, թե դա այս պահին խաղաղ գործընթացի միակ խոչընդոտն է։
«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը անհնարին կդարձնի ապագայում ցանկացած տարածքային խնդիր»,-հայտարարել է Ամիրբեկովը։
0Comments