Բոլթոնը շատ լուրջ սխալ արեց. Էրդողան

Իսրայելում նրա արած հայտարարությունները մեզ համար անընդունելի են, մենք դա չենք կարող կուլ տալ

er
 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ Իսրայելում Սիրիայի քրդական ուժերի վերաբերյալ արած հայտարարության համար:Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ամերիկացի պաշտոնյան ասել էր, թե ԱՄՆ-ն Սիրիայից իր զորքերը դուրս կբերի այն դեպքում, եթե Սիրիայում լիովին ոչնչացվի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, ինչպես նաև՝ եթե Թուրքիան ապահովի Սիրիայի քրդական ուժերի անվտանգությունը: Իսկ Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկիչներ, այդ իսկ պատճառով Բոլթոնի այդ հայտարրաւությունը Թուրքիայում լուրջ դժգոհություն էր առաջացրել:

q

Էրդողանը՝ պնդելով, որ Թուրքիայի բանակը մեծ դեր է խաղացել և շարունակում է խաղալ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, ասել է.

«Իսրայելում Բոլթոնի արած հայտարարությունները մեզ համար անընդունելի են, մենք դա չենք կարող կուլ տալ: Բոլթոնը շատ լուրջ սխալ արեց»,- ասել է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ Եթե ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերին որակում է որպես բարեկամներ, ապա շատ մեծ սխալ է գործում:

Նա ավելացրել է, որ Թուրքիան այդ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում անելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անկախ նրանից, թե դրա անդամները արաբներ կլինեն, թուրքեր, թե քրդեր»: