Ադրբեջանը մեծ քանակությամբ տեխնիկա է կուտակում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Նորաբակ գյուղի ուղղությամբ

Մանրամասներ

ա

Ադրբեջանական զինված ուժերը մեծ քանակությամբ տեխնիկա են կուտակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Նորաբակ գյուղի ուղղությամբ, որտեղ այսօր հակառակորդը ինտենսիվ կրակ էր սկսել մեր դիրքապահների ուղղությամբ։ Այս մասին 24News.am-ի հետ զրույցում նշել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

 

Ըստ Ավետյանի, բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, մոտ 1 ժամ է, ինչ իրավիճակը հանգիստ է նաև սահմանի երկայնքով։

Նորաբակ բնակավայրը Գեղամասար համայնքի կազմում է։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ադրբեջանական կողմը ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Հակառակորդի ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։

ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։