«Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այդ տգիտությանը»․ Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ

«Երբեք չմտածեք, որ այս մարդիկ անպարտելի են։

Վերջն է հասել այս մարդկանց՝ վերջավորությունը։ Էնքան սնանկ, դատարկված են թե մտքով, թե հոգով, որ միայն իրենց ֆիզիկական ներկայությունը պահելու համար են պայքարում»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ նպատակը մեկն է՝ հեռացնել չարիքի իշխանությունը։

Սրբազանն անդրադարձել է նաև օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած «ազգ-նահատակ» արտահայտությանը։

«Չեմ ուզում մանրամասնել, անդրադառնալ այդ տգիտությանը, բայց նահատակության գաղափարը սուրբգրային, աստվածային և աստվածաշնչյան է, երբ որևէ մեկը կամ հավաքականությունը կարող է ինքնազոհաբերվել արժեքների համար։

Դա հաղթանակող ազգի կոնցեպտ է․ նահատակությունը հաղթանակի մասին է և ոչ թե պարտության»,- ասել է Բագրատ Սրբազանը։