Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին:
«Էսօր փակ համարից զանգել են Տիգրան Ավետիսյանին ու ասել․ «Կարո՞ղ ա ուզում ես վաղը չզարթնես»։
Տիկոն հարցրել ա՝ «հանցագործությո՞ւն ես ուզում, թե՞ ինչ նկատի ունես»։
Սա ասել ա․«Բա շնորհանդես ես անում, Նիկոլին ես կպնում, վիդեոյիդ մեջ ասում ես՝ կենդանի-մենդանի։ Դու նայի, որ տենց շարունակես, վաղը կարող ա չզարթնես»։
Տիկոն հարցնում ա․ «Որ հետս խոսում ես, վախեցողի տպավորությո՞ւն եմ թողնում։ Ո՞ւմ հետ եմ խոսում»։
Սա թե․ «Կարևոր չի, նայի ես քեզ զգուշացրի»։
Նշում՝ խոսքերը բառացի չեն փոխանցված»,-գրել է նա:
Հովհաննես Իշխանյանը հիշեցրել է՝ Տիգրան Ավետիսյանը նոյեմբերին թողարկել է «Սխալ երկիր» անունով ալբոմը, որը նվիրված է 2020-2023թթ հրահրված պատերազմներում բոլոր զոհվածներին:
«Ալբոմը կոշտ քննադատություն է Արցախը հանձնած դավաճաններին։ Իհարկե, ոստիկանության համար մեծ խնդիր չի այս գործը բացահայտելը: Իմ կողմից ավելացնեմ, որ ես էլ համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը կենդանի ա, կենդանական աշխարհում չկա մեկը, որն իրա տեսակին հանձնի թշնամի կենդանիներին ու դեռ մի հատ էլ շարունակի ղեկավարել»,-գրել է Իշխանյանը:
Իսկ արդեն առավոտյան Իշխանյանը նոր գրառում է արել՝ նշելով. « Չնայած սպառնալիքներին, Տիգրան Ավետիսյանն այսօր արթնացել է»:
0Comments