«Փաշինյանի ասածի մեջ որտե՞ղ տեսաք Հայոց ցեղասպանության հերքում, մերժում կամ ուրացում»․ Արսեն Թորոսյան

Մանրամասներ
քպ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետը բառացիորեն ասում է, որ պետք է հասկանանք, թե այդ ինչպես եղավ, որ 1939 թվականին տոտալիտար ՍՍՀՄ կազմում եղած Սովետական Հայաստանում Հայոց Ցեղասպանության մասին խոսելու ու բարձրաձայնելու օրակարգ չի եղել, իսկ 1950-ականներին այդ օրակարգը նույն Սովետական Հայաստանում բուռն քննարկվել է, որպեսզի ներհայաստանյան բանավեճ հարուցի այդ թեմայի շուրջ, որպեսզի ի վերջո մենք հասկանանք, թե մեր երկրում երկար տարիներ օրակարգերը ինչպես են ձևավորվել և թելադրվել, արդյո՞ք բազմաթիվ մեր համոզմունքներ դրսից չեն ներմուծված մեր մեջ, բայց արի ու տես, որ որոշ շրջանակներ նրան մեղադրում են Հայոց Ցեղասպանությունը հերքելու մեջ։

Նա բառացիորեն ասել է երկու բան.
1. Պետք է հասկանանք՝ ինչու է տեղի ունեցել Հայոց Ցեղասպանությունը:
2. Ինչպե՞ս եղավ, որ մոր 10 տարվա ընթացքում Սովետական Հայաստանում Հայոց Ցեղասպանության մասին հնարավոր եղավ խոսել։
Հիմա խնդրում եմ ինձ ասեք, թե՞ որտեղ տեսաք Հայոց Ցեղասպանության հերքում կամ մերժում կամ ուրացում»:

Արսեն Թորոսյան