Սրանք կեղծում են ամեն բան. Մանրամասներն իշխանափոխությունից հետո. Զաքարյան. VIDEO

Մանրամասներ

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պետության շահերի վաճառքի բորսայում մոռացել են ուղիղ եթերի առկայության մասին:

Այդ ընթացքում էկոնոմիկայի նախարար կոչվող օբյեկտը հաճույքով պատմում էր, թե ինչպես են խաբում պետության տերերին(ժողովուրդ):

Փաստացի արձանագրում էր, որն ժողովրդին տրված խոստումների զգալի մասը պլանավորված չէ ՄԺԾԾ (միջնաժամկետ ծախսային ծրագրեր)-ում:

Պլանավորվածի գրեթե կեսը նախատեսված չէ տվյալ տարվա պետական բյուջեում:

Բյուջեով նախատեսված ծրագրերի գրեթե կեսը, ըստ «փակ ռեժիմով» խոստովանության` չեն իրականացվում:

Այսինքն`սրանք կեղծում են ամեն բան. բյուջեն ծրագրային մասով թերակատարում են, բայց ցույց են տալիս 98-99% կատարողական:

Սա նշանակում է, որ փողը ծախսվել է, բայց արդյունքի նկարագրությունը չկա, արդյունքը չկա:

Սա պետական միջոցները մսխելու պարզ խոստովանություն է:

Երեկ էլ մեկ այլ օբյեկտ էր պետության շահերի վաճառքի բորսայի դավադրությունները պարտակելով զբաղվող հանձնախմբում արդարանում, իբր ինքնաթիռները պետական բյուջեից չեն գնել:

Ի՞նչ տարբերություն, թե որ աղբյուրից ես ծախսել:

Դա հանրային խոշոր միջոց է, համընդհանուր նպատակի համար նախատեսված գումար, որը մսխվել է անարդյունք:

Եվ սրանք դեռ մտածում են արտահերթ ընտրության մասի՞ն:

Մեկ այլ օբյեկտ էլ մուննաթ էր գալիս Արցախցիների վրա, թե մեր փողերը հետ տվեք:

Արցախցին հայ ժողովրդի արժանապատվությունը պահելու համար ոչ մի չինովնիկի պարտական չէ, ու ոչ մեկի առջև էլ հաշվետու չէ:

Այն, ինչ որպես վարկ Հայաստանը տարիներով տվել է Արցախին` եղել և մնում անկախ Հայաստանի ամենաարդարացված ծախսերից մեկը:

Օտարածին ու փողոցային բոսյակներին եթե քաղաքական ու պետական կառավարմանը մոտ չթողնեինք` այս ծանր ողբերգությունը երբեք չէր չոքի հայ ժողովրդի դռանը:

Մանրամասներն իշխանափոխությունից հետո»:


 Արտակ Զաքարյան