«Պետք է ավելի մեծ ջանք գործադրել, որպեսզի կարողանանք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ էլ ավելի բարձր մակարդակի հասցնենք, շարունակենք ռազմավարական գործընկերության մասին երկխոսությունը։ Ես չեմ կարծում, որ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում խոչընդոտ է կամ առհասարակ խանգարող հանգամանք է՝ հաշվի առնելով նաև Թրամփի վերջին հայտարարությունները՝ կապված Հայաստանի, հայերի հետ․․․
Հիմնական գործոնը պետք է ընկալել երկու սուվերեն պետությունների միջև հարաբերությունը արտաքին քաղաքական»»,- «Ազատության» հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Բայդենը խոսում էր համարձակ նախաձեռնության՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, Թրամփը չի հայտարարել նման ծրագրերի մասին՝ Ալեքսանյանը նշեց․ «Չի հայտարարել, բայց հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որ իր նախագահության օրոք աշխարհում պատերազմներ չլինեն։ Եվ ինչո"ւ ոչ։ Ի՞նչ վատ սկիզբ կլինի, մեկնարկ կլինի նրա աջակցությամբ, օրինակ, որպեսզի նա ևս փորձի ներազդել գործընթացների վրա, և նաև նրա աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ի"նչ վատ մեկնարկ կլինի»։
0Comments