Մենք հող հանձնող չենք, մենք հող պահող ու ազատագրող ենք։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Արցախի տարածքներ զիջելու խոսակցություններին։
«Մարդիկ դիվիդենտներ շահելու համար հող հանձնելու գաղափար են առաջ բերել։ Նման բան չի կարող լինել։ Մենք հող տվող չենք, մենք հող պահող ու ազատագրող ենք, մենք «Երկրապահ» ենք»,–նշեց նա։
0Comments