Նյու Յորք նահանգի իշխանությունները մտադիր են շքեղ անշարժ գույքի ոչ ռեզիդենտդ սեփականատերերի համար հարկ սահմանել՝ Նյու Յորքի տրանսպորտային համակարգի արդիականացման ֆինանսավորման համար լրացուցիր 9 մլրդ դոլար գտնելու համար: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի բյուջետային կառավարման տնօրեն Ռոբերտ Մաջիկին, գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա հաշվարկներով՝ Մանհեթենի մուտքի վճարը, որը նախատեսված է 2020 թվականից շուտ չներդնել, կարող է պետական գաանձարանին 15 մլրդ բերել, համացանցում առեւտրի հարկը՝ եւս 5 մլրդ դոլար, թերապեւտիկ նպատակներով մարիխուանայի օրինականացումը՝ 2 մլրդ դոլար, իսկ թանկարժեք անշարժ գույքի սեփականատերերի համար շքեղության հարկը, որոնք մշտական հիմունքով չեն ապրում Նյու Յորքում՝ եւս 9 մլրդ դոլար:
«Սակայն անգամ սա չի կանխի Նյու Յորքի Տրանսպորտային վարչության բյուջեում միջոցների պակասը, որը լրացվել է 40 մլրդ դոլարի չափով», - ասել է նահանգի բյուջետային կառավարման տնօրենը:
Նյու Յորքի եւ նույնանուն նահանգի իշխանությունները փետրվարին 10 կետից կազմված ծրագիր էին հրապարակել, որն ուղղված է մեգապոլիսի տրանսպորտային համակարգի կատարելագործմանը:
Ծրագիրը, մասնավորապես նախատեսում է տրանսպորտային վարչության եւ քաղաքի ավտոբուսային, ստորգետնյա եւ երկաթգծային հաղորդակցության համար պատասխանատու եւս 5 կազմակերպությունների գործունեության կենտրոնացում
Նյու Յորքի իշխանությունները հույս ունեն, որ վճարովի մուտքի վճարները կդառնան նահանգի եւ քաղաքի բյուջեների եկամտային մասին ավելացման աղբյուր: Քաղաքի իշխանություններն այդպիսով կկարողանան ավելի շատ միջոցներ հատկացնել տրանսպորտային վարչության կարիքների՝ ազդանշանային համակարգի նոր տարրերի, նոր երկաթուղային եւ մետրոյի վագոնների, նոր ավտոբուսների եւ տրասնպորտային պարկի վերանորոգման համար:
0Comments