Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դեպի խաղաղության պայմանագիր տանող ճիշտ ճանապարհն է. այս մասին Կազանում «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովի շրջանակում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:
«Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանազատման և սահմանագծման գործընթացը. սա դեպի խաղաղության պայմանագիր տանող ճիշտ ճանապարհն է: Եվ այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա նկատի է ունեցել Փաշինյանի և Ալիևի աշխույժ զրույցը լիագումար նիստի կլոր սեղանի շուրջ։
ՌԴ ղեկավարը կարևորել է նաև Փաշինյանի նշած լոգիստիկ նախագծերը և ընդգծել, որ Մոսկվայի համար կարևոր է Հայաստանի դրական վերաբերմունքն Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության նկատմամբ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դեպի խաղաղության պայմանագիր տանող ճիշտ ճանապարհն է. Պուտին
Մանրամասներ
0Comments