Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հանրային կոչված խիստ իշխանամետ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է՝ երբ ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց դա գրգռում է։
Նիկոլ Փաշինյանը երբ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, չէ՞ր մտածում, որ դա Իլհամ Ալիևին գրգռում է, որ այդ հայտարարությունը կարող էր Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու առիթ հանդիսանալ։ 5 հազար զոհ տալուց, Արցախը հանձնելուց, Հայաստանի սահմանամերձ գոտուց ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք, Կիրանցի հողերը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը Արարատ լեռան փոխարեն Արագած սարն է սիրում, հայ ժողովրդի պատմության փոխարեն՝ Հայաստանի պատմությունը, պատմության դպրոցական դասագրքերի քարտեզներում «տեղավորում են» այդ ժամանակ գոյություն չունեցած Ադրբեջան պետությունը։
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Ադրբեջանի հետ գործարքի հնարավորության մասին, մտածում եմ՝ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը վաղուց այդ գործարքը կայացրել է»։
0Comments