Հիմա մեր ժամանակն է՝ փոխարինելու պարտվողական կերպարը հարձակողական ծրագրով․ Նաիրի Հոխիկյան

Մանրամասներ
տանկ բանակ

Մինչև 2003 թվականը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը չէր խուսափում հայտարարել, թե Արցախի հարցը փակված է, և իրենք հավերժ կորցրել են Արցախը։

Այդ մասին Հեյդարը բազմիցս հայտարարել է նաև իր հարցազրույցների ժամանակ։

Այսինքն Արցախի հրադադարից' 1994-ից հետո 9 տարի շարունակ Ադրբեջանի նախագահը թեպետ բանակցում էր Հայաստանի հետ խաղաղության համար, բայց իր ժողովրդին ասում էր, որ իրենք հույս չունենան Արցախի հարցում։

2003 թվականի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի ընտրության ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե 20 տարի հետո ինքը կմտնի Ստեփանակերտ տիրոջ իրավունքով։

Դառնալով Ադրբեջանի նախագահ' Իլհամը հիմնովին փոխեց Ադրբեջանի քաղաքական կուրսը Արցախի հարցում ու պարտվողական կերպարին փոխարինեց հարձակողական ծրագիրը։

Հիմա մեր ժամանակն է։

Նաիրի Հոխիկյան