Մենք դոլարից չենք հրաժարվում, բայց եթե մեզ թույլ չեն տալիս աշխատել, ստիպված ենք այլընտրանքներ փնտրել. Պուտին

Մանրամասներ
պուտին

Այս օրերին դոլարն օգտագործվում է որպես զենք, ասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի հրաժարվում դոլարի օգտագործումից, այլ այլընտրանքներ է փնտրում դրան, գրում է «Коммерсантъ»-ը։

Այս թեման նա բարձրացրել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Պուտինի խոսքով՝ դոլարը որպես զենք օգտագործելը «դա անողների մեծ սխալն է»։

Նա չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։

«Դոլարը մինչև այժմ համաշխարհային ֆինանսների ամենակարևոր գործիքն է... Մենք դոլարից չենք հրաժարվում, դրա դեմ չենք պայքարում։ Բայց եթե մեզ թույլ չեն տալիս աշխատել, ի՞նչ պետք է անենք։ Մենք ստիպված ենք այլ այլընտրանքներ փնտրել՝ ահա թե ինչ է տեղի ունենում»,- ասել է ՌԴ նախագահը։