Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին

Մանրամասներ
փողոց

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցը, որն ընդգծում է, որ 21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը:

Այս տարի Հայաստանը կրկին դասվում է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: 2024 թ.-ի զեկույցում Հայաստանը ստացել է 74 միավոր: Անցյալ տարի, ըստ զեկույցի, Հայաստանը ստացել էր 72 միավոր:

Զեկույցն ընդգրկում է 2023 թ. հունիսի 1 -ից մինչ 2024 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցիալական մեդիա հարթակները և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել: