Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 15 մարդ է զոհվել

Մանրամասներ
լիբանան

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 15 մարդ է զոհվել երկրի հյուսիսային երկու շրջաններին և մայրաքաղաք Բեյրութի հարավին իսրայելական հարվածների հետևանքով հայտնում է Al Jazeera-ն:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն, Բեյրութից հյուսիս գտնվող Մայսրա գյուղին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Նախարարությունը նաև հայտնել է, որ երկու մարդ է զոհվել, չորսը վիրավորվել և անհայտ մարմնի մասեր են հայտնաբերվել Լիբանանի հյուսիսում գտնվող Դեյր Բելլայի վրա իսրայելական հարվածի հետևանքով:

Բեյրութից հարավ գտնվող Բարջայի վրա օդային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 18-ը։

Իսրայելը հարվածներ է հասցրել նաև հարավային Նաբաթիա քաղաքին, որտեղ ութ մարդ է վիրավորվել:

Գիշերվա ընթացքում փրկարարները գնահատել են հարձակման և ավիահարվածից հետո բռնկված խոշոր հրդեհի զոհերի իրական թիվը։