«Աշխարհը խաղաղ չի լինելու, քանի դեռ պատասխանատվություն չի կրում Գազայի ցեղասպանութան համար». Էրդողան

Մանրամասներ
էրդողան

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցում տեղադրած տեսաուղերձով անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև բնռկված լայնածավալ ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ Էրդողանն ասել է.

«1 տարի աշխարհի աչքի առաջ ուղիղ եթերում խոշտանգվողն ամբողջ մարդկությունն է, մարդկության ապագայի հույսերը:

Աշխարհը, որը պատասխանատվություն չի կրում Գազայում տեղի ունեցող ցեղասպանության համար, խաղաղ չի լինելու»:

Էրդողանը տեսաուղերձի վերջում թուրքերեն, անգլերեն, արաբերեն և եբրայերեն կրկնել է հետևյալ միտքը. «Իսրայելի կողմից իրագործվող ցեղասպանությունը սպանում է պաղեստինցիներին: Իսրայելի իրականացրած ցեղասպանությունը սպանում է մարդկությանը»:

Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 7-ին «ՀԱՄԱՍ»-ն էր դիմել նախահարձակ գործողությունների՝ մտնելով Իսրայել և գերեվարելով հարյուրավոր քաղաքացիական անձանց: