Իրանում բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը

Մանրամասներ
Իրան դրոշ վրեժ

Իրանում Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը, հայտնում է Fars-ը։

Դրոշը ծածանվում է Քոմ քաղաքի Ջամքարան մզկիթի վրա, որը սուրբ է շիաների համար։

Մինչ այդ, վրեժի դրոշը մզկիթի վրայով ծածանվել էր 2020 թվականի հունվարին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո։