ՔՊ խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների վերաբերյալ

Մանրամասներ
հէց

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպում է աշխատանքային քննարկում «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Քննարկմանը հրավիրված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: