Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա չեմ հանդիպում. թող գրանցվեն. Հակոբ Արշակյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն, գրանցվեն, կգրանցվեն՝ կհանդիպենք, եթե խոսելու բան կա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, որ Բագրատ Սրբազանը ԱԺ-ում է, արդյո՞ք ՔՊ-ականները ցանկություն ունեն հանդիպել Սրբազանի հետ։

«Բոլոր քաղաքացիներն էլ, եթե ինչ որ լուրջ հարց են բարձրացնում, հանդիպում եմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Բագրատ Սրբազանն ասել է, որ ՔՊ-ականներն իր հազցեին զազրախոսել են, Արշայանն արձագանքեց. «Մեջքի հետևում, չեմ կարծում, որ որևէ մեկը խոսել է»:

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ԱԺ-ում է եւ նախատեսում է հանդիպել ընդդիմադիր պատգամավորների հետ։ Լրագրողներին նա ասել էր. «Եկել եմ Ազգային ժողով, եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպենք, մանավանդ, որ այդքան զազրախոսել են։ Խոստովանության ժամ էլ կարող է լինել, թե ինչու են զազրախոսել»։