ՔՊ-ում հիփոթեք ունեցողները մեր կողմը չեն անցնի. Բագրատ Սրբազան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Մեր պայքարը եռաշերտ է, և սա նման չէ մինչ այս եղած բոլոր արդար պայքարներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Այստեղ գոյություն ունի առաջին հոգեւոր, բարոյական շերտը: Իր նկարագրով այս պայքարն ազգային-ազատագրական է, որովհետեւ չարիքից պետք է ազատվենք: Եվ երրորդ՝ քաղաքական լուծումն է: Բոլոր քաղաքական ուժերի, ներառյալ ԱԺ խմբակցությունների հետ հատկապես այդ քաղաքական լուծման, այդ բանալի շերտի մասին է լինելու մեր խոսակցությունը նաեւ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ քաղաքական լուծումը ենթադրում է ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, արդյո՞ք ՔՊ-ականները կմիանան դրան, Բագրատ Սրբազանն ասաց. «Ամեն ինչ կյանքում քարի վրա գրված չէ: Ես, իհարկե, գիտեմ, որ ոմանք այս կողմ չեն անցնի, որովհետեւ իրենց համար իրենց ստանալիք գումարները, մանավանդ 50 հազար հիփոթեք ունեցողները, որ պետք է փակեն մեր կյանքի հաշվին, շատ ավելի կարեւոր է, քան պետության գոյությունը:

Մարդիկ ասում են՝ հիփոթեք ենք վերցրել, բա ինչո՞վ փակենք: Ոչինչ, որ երկիրը կործանվում է, մենք մեր հիփոթեքը կփակենք»: