Սուրեն Պետրոսյանը չպետք է ասի, թե խորհրդարանական ընդդիմությունը մասնակցի՞ Սրբազան պայքարին, թե՞ ոչ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Սուրեն Պետրոսյանը ցույց է տվել, թե որքանով է ընդգրկված այս շարժման մեջ  և որքանով արդյունավետ են նրա գործողությունները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախկին անդամ Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, թե քանի դեռ խորհրդարանում այս ընդդիմությունն է՝ Փաշինյանը մշտապես լինելու է իշխանության:

«Ինքը չէ, որ պետք է ասի՝ ընդդիմադիր խմբակցությունները լինե՞ն ԱԺ-ում, կամ չլինեն, և որքանով ներգրավված լինեն այս շարժմանը։ Շարժման ղեկավարությունը իրականացվում է Սրբազանի ղեկավարությամբ, մենք էլ որքան կարողանում ենք՝ աջակցում ենք»,-ասաց նա: