«ԱՄՆ-ն առնչություն չունի Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների հետ». Պետդեպ

Մանրամասներ
ամն

ԱՄՆ-ն առնչություն չունի Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների հետ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք տեղեկատվություն ենք հավաքում:

Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն այդ ամենի հետ կապ չունի:

Մենք նախապես տեղյակ չենք եղել»,- հավելել է նա:

Հիշեցնենք` Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։