Թուրքիայում շատերը կասկածում են երկրաշարժի զոհերի թվի պաշտոնական տվյալներին։
Թուրքական Cumhuriyet–ը գրել է, որ այո, զոհերի իրական թիվն ավելին է, քան ներկայացվում է պաշտոնապես։
Այս ամենը բացատրվում է այն հանգամանքով, որ աղետի գոտում տիրող իրավիճակի պատճառով շատերն իրենց մահացած հարազատներին թաղում են առանց անունները մահվան բյուրոյում գրանցելու։
Այսինքն, փաստացի պաշտոնական թվերը ավելի քիչ են քան զոհերի իրական թիվը։ Երկար ժամանակ կպահանջվի մինչեւ բոլոր չգրանցված մահացածների անունները ներառվեն ու թիվը կոնկրետանա։
0Comments