Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության Գիտահետազոտական ինստիտուտի և թուրքական ASELSAN ընկերության համատեղ ջանքերով ստեղծված լազերային թիրախավորմամբ ավիացիոն ռումբի իներտային տարբերակը պատրաստ է փորձարկումների համար: Այդ մասին AzeriDefence-ին հայտնել են Ստամբուլում անցկացվող İDEF-2019 ցուցահանդեսին մասնակցող Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները:
Ռումբի կորպուսը վերջերս ուղարկվել է Թուրքիա՝ ASELSAN-ի ստեղծած լազերային թիրախավորման համակարգին ինտեգրման նպատակով: ASELSAN-ի ներկայացուցիչները կոնստրուկցիայի մեջ որոշ փոփոխություններ են կատարել, ինչից հետո համակարգն ինտեգրել են ադրբեջանական արտադրության ավիառումբին:
Ադրբեջանական արտադրության QFAB-250 ավիառումբերը, կախված անկման բարձրությունից, կարող են խոցել մինչև 12 000 մ շառավղում գտնվող թիրախները:
0Comments