Հանրահայտ Telegram մեսենջերի բետա տարբերակում թվային նվերներ են հայտնվել, որոնք հիշեցնում են անիմացիոն սթիքերներ և ներառում են մի շարք GIF-եր, ինչպիսիք են ճայթրուկը, տոնական կոկորդիլոսը շվիով, լացող բադի ձագը, ծաղրածուն, մեծ սիրտը, օրանգուտանգը աշխատավայրում և այլն, ըստ 168.an-ի՝ տեղեկացնում է gazeta.ru-ն։
Զրուցակցին այս նվերներն ուղարկելիս էկրանին հայտնվում են նաև համապատասխան էֆեկտները, և հնարավոր է նաև փոքր հաղորդագրություն ավելացնել GIF-ին։ Բացի դրանից՝ օգտատերերը կարող են օգտագործել դրանք անանուն ուղարկելու գործառույթը, որի դեպքում ուղարկողի անունը չի արտացոլվի նվերում։
Ստացողը և ուղարկողը կկարողանան տեսնել նվերի ուղարկման ամսաթիվը, տեղեկատվություն այն մասին, թե ումից և ում է այն ուղարկվել, ինչպես նաև հաղորդագրությունը: Որոշ նվերներ կարող են լինել սահմանափակ քանակությամբ, օրինակ՝ շվիով կոկորդիլոսները, դրանց քանակը ընդամենը 1000 է։
Նվերները հնարավոր կլինի ձեռք բերել ներքին կիրառման համար նախատեսված «աստղերի» միջոցով՝ 25-ից մինչև 2000 գնով: Մեկ «աստղի» արժեքը մոտ 1,9 ռուբլի է: Օգտատերերը կստանան նաև նվերներով հատուկ բաժին, որտեղ դրանք կարող են ոչ միայն պահվել, այլև հետ փոխանակվել «աստղերի» հետ՝ վճարովի ալիքի բովանդակությանը հասանելիություն ստանալու կամ Toncoin գնելու համար՝ 15% միջնորդավճարով:
Հիշեցնենք, որ ներքին արժույթը մեսենջերում ավելացվել է այս տարվա հունիսին։ Դրա օգնությամբ հավելվածների օգտատերերը կարող են վճարել Telegram-ի էկոհամակարգում թվային ապրանքների և ծառայությունների համար:
0Comments