Իրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետ

Մանրամասներ
խամենեի խոմենեի

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին իսլամական պետություններին հերթական անգամ կոչ է արել խզել տնտեսական կապերը Իսրայելի հետ՝ ընդգծելով, որ դա ամենաքիչն է, ինչը նրանք կարող են անել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Խամենեիի խոսքերը Իրանում իսլամական երկրների դեսպանների և Իսլամական միասնության 38-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։

«Եթե իսլամական ումման օգտագործի իր ներքին ուժն, ապա Սիոնիստական ​​ռեժիմը կհեռացվի իսլամական համայնքի սրտից», - իր խոսքում ասել է Այաթոլլահ Խամենեին։

Անդրադառնալով Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում «Իսրայելի ռեժիմի բարբարոս հանցագործություններին», առաջնորդը նշել է, որ իսլամական երկրների ներքին հզորությունը կարող է հանգեցնել Սիոնիստական ​​ռեժիմի և տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ու միջամտության վերացմանը։