Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ շաբաթ օրը հրթիռներ է արձակել իսրայելական չորս ռազմական օբյեկտնի ուղղությամբ, այդ թվում՝ Իսրայելի հյուսիսում գտնվող հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության բազայի ուղղությամբ:
«Ի պատասխան սիոնիստական թշնամու հարձակումներին հարավում գտնվող գյուղերի և ապաստարանների վրա՝ Իսլամական դիմադրության զինյալները հրթիռակոծել են Իսրայելի հյուսիսում գտնվող հիմնական օդային և հակահրթիռային պաշտպանության բազան՝ շաբաթ օրը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հեզբոլլահը պարզաբանել է, որ հրթիռներ է արձակել հրամանատարական շտաբերից մեկի, իսրայելական գումարտակներից մեկի դիրքերի և զորանոցների ուղղությամբ։
0Comments