Լապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար

Մանրամասներ
Լապշին

Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը կապ է հաստատել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որին ՀՀ իրավապահները թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։

«Քիչ առաջ զրուցեցի Ալեքսանդր Լապշինի հետ։ Այս պահին նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնում։

Ըստ Լապշինի՝ իրեն պարզաբանել են, որ ազատությունից զրկում են  Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար, ինչպես նաև Բելառուսի պահանջով՝ անհասկանալի է, թե ինչի համար…

Վիլայեթ, վիլայեթ… դարձել ենք Ադրբեջանի «ռայոն»։ Շնորհավոր Անկախության օր»,- գրել է Մելիքյանը։