Իրանի արտգործնախարարը ժամանել է ԱՄՆ

Մանրամասներ
արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն: 

«Աբբաս Արաքչիին ուղեկցում են ԱԳ նախարարի քաղաքական հարցերով օգնական Մաջիդ Թախտ-Ռավանչին և ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով օգնական Քազեմ Ղարիբաբադին»,- ասված է հաղորդագրության մեջ։