Ֆրանսպրես գործակալությանը հայտնի է դարձել, որ Բեյրութի ուղղությամբ Իսրայելի հարվածներից սպանվել է «Հըզբոլլահ»-ի հատուկ գործողություններ իրականացնող «Ռադվան» ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Ակիլը։
Միացյալ Նահանգները երկար տարիներ շարունակ փնտրում էր Ակիլին՝ 1983 թվականին Բեյրութում ամերիկյան դեսպանատան ռմբակոծությանը նրա մասնակցության համար, որի ժամանակ 63 մարդ զոհվել էր։
Ըստ գերմանական Bild պարբերականի՝ ԱՄՆ-ը 7 միլիոն դոլար էր խոստացել նրան հայտնաբերելու համար:
0Comments