Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Աշտարակ քաղաքում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամերի ընթացքում Արագածոտնի ԱԱԾ-ականներն ու ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Այդ օրը՝ ժամը 19:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Ռաֆիկ Մ.-ն իրեն պատկանող «Kia» մակնիշի «47 II 007» համարանիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցով, որի ժամանակ նույն փողոցով երթևեկելիս է եղել նաև «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը չի զիջել ճանապարհը, ինչից հետո ավտոմեքենաների միջից փոխադարձ ձայնային ազդանշաններ են հնչեցրել, ժողովրդի լեզվով ասած՝ իրար վրա «սիգնալ» են տվել, ինչի շուրջ էլ տեղում պարզաբանումներ կատարելու նպատակով Ռաֆիկ Մ.-ն կանգնեցրել է ավտոմեքենան, իջել է մեքենայից ու այդ ժամանակ հիշյալ ավտոմեքենայից իջել են նաև Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Սուրեն Մ.-ն և 19-ամյա Նիկոլայ Մ.-ն, ովքեր իրենց մոտ եղած մահակներով հարձակվել են Ռաֆիկ Մ.-ի վրա, ով անմիջապես նստել է իր ավտոմեքենան և դիմել փախուստի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments