«Ես ի՞նչ կապ ունեմ մարտի 1-ի հետ։ Միակ մարդը, որ չի մասնակցել Մարտի 1-ի դեպքերին, Ծառուկյանն է, սա Փաշինյանի թերթն է գրել: Գնացեք, բացեք «Հայկական ժամանակ» թերթը` Նիկոլ Փաշինյանի թերթը, որտեղ գրած էր` միակ մարդը, որ ժողովրդի կողքին է եղել եւ չի էլ մասնակցել մարտի մեկի դեպքերին», –Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նիկոլ Փաշինյանի նույն «Հայկական ժամանակ» թերթում տպագրվել է նաեւ Մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցը, որտեղ նշված է, որ Ծառուկյանը մի շարք պաշտոնյաների հետ թիկնազորի համար զինվորական համազգեստ է ստացել հարցին, Ծառուկյանն արձագանքեց. «Թիկնազորից ո՞վ, մեկի անունը տվեք, մեկին ցույց տվեք, ախր չի կարելի ցեխ շպրտել»:
«Ով հայտարարում է, թե ինքը կամ իր թիկնազորը որեւէ կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, ապա թող նախ ապացուցի դա: Ես անուն չեմ ասում, ով հայտարարել է Ծառուկյանի անունը, թիկնազորի անունը, եթե ինքը չի ապացուցում, ուրեմն ինքն անբարոկայան մարդ ա: Եթե ապացուցի, ուրեմն մեղավոր ենք` պատժվենք, իսկ եթե չէ, էդ շանտաժ անողները թող պատժվեն, որ այդ ամեն ինչն ավարտվի»,- նշեց Ծառուկյանը։
0Comments