Իրավաբան Վահագն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հրապարակվեց «City of Smile» բարեգործական հիմնադրամի նվիրատուների ցանկը (հոգաբարձուների խորհրդի նախագահը Աննա Հակոբյանն է)։
Մի շարք հարցեր առաջացան․
1) Ինչու՞ են իրար հետ ակնհայտորեն փոխկապակցված անձինք կատարել առանձին-առանձին նվիրատվություններ (օրինակ՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը առանձին, Գագիկ Ծառուկյանն առանձին և այլն)։
2) Ինչու՞ է մեկ բարեգործական կազմակերպությունը նվիրատվություն կատարում այլ բարեգործական կազմակերպությանը (օրինակ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամ, «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ և այլն):
Նվիրատուների թվում կան շատ խոշոր ընկերություններ (Երևանի կոնյակի գործարան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և այլն)։
Առևտրի Միջազգային Պալատի (ICC)՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի կանոնների» 4-րդ հոդվածի «c» կետի համաձայն՝ կորպորացիաները պետք է բացառեն ոչ պատշաճ բարեգործական նվիրատվությունների կատարումը։ Հատկապես պետք է ուշադրություն դարձվի այն կազմակերպություններին կատարված նվիրատվություններին, որոնք կապված են նշանավոր քաղաքական դեմքերի, նրանց մերձավոր ազգականների կամ ընկերների հետ։
Հիմա եթե պարզվի, որ այդ ընկերությունները նվիրատվությունը կատարելուց առաջ կամ հետո պետությունից որևէ «օգուտ» են ստացել (հարկային արտոնություններ, ակտերի «ջրում»), ապա դա կարո՞ղ է որակվել որպես կոռուպցիա»:
0Comments