Ավտովթար–հրդեհ Երեւանում. MItsubishi–ն այրվել է

Այդ տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունն ու տարածքային ոստիկանության բաժինը պարզում են

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու հրշեջները պարզել են, որ նշված վայրում բախվել են 43-ամյա Հովհաննես Ա.-ի վարած ГАЗ 3110 մակնիշի 65 ՏԼ 839 համարանիշի և 40-ամյա Նորայր Պ.-ի վարած MItsubishi Grandis մակնիշի 07 GM 070 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով MItsubishi Grandis-ի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել և շարժիչն ամբողջությամբ այրվել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ Ոստիկանները տեղեկություն են ստացել նաև, որ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունն ու տարածքային ոստիկանության բաժինը պարզում են: