Ալավերդիում փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան

Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել են Վանաձորի ԲԿ և տեղում կատարել վիրահատություն

Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանի ֆեյսբուքյան էջից:

«Երեխային տեղափոխել են Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել է Վանաձերի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել են Վանաձորի ԲԿ և տեղում կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա:

Վիճակը կայունանալուց հետո երեխան տեղափոխվել է Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ»,-գրել է Դերձյանը: